Обсуждалось 05.12.2022 - 22.12.2022 «ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքերը ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառելու վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ստանալու նպատակով Առողջապահության նախարարությանը՝ որպես առողջապահության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել է համապատասխան գրություն։ Առողջապահության նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո միայն մշակվել է սույն նախագիծը։ 3 1 0 2559
Обсуждалось 16.11.2022 - 06.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է օրենսդրական չափագիտության ոլորտում որպես քաղաքականություն մշակող մարմին։ Ներկայումս հաշվի առնելով այն, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է այնպիսի տեխնիկական կարողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացը, ուստի առաջարկվում է տվյալ սարքում առկա չափման միջոցները ներառել ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում։ 5 1 0 2521
Обсуждалось 22.09.2022 - 14.10.2022 ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Չափագիտության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով չափագիտության ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող փորձին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշակի հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։ 3 1 0 2973
Обсуждалось 29.08.2022 - 13.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1060-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, համաձայն որի շահագործման մեջ գտնվող չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը չի վերաբերվելու այն չափման միջոցներին, որոնք արտադրվելու են տվյալ սերտիֆիկատի վավերականության ժամկետի ընթացքում: Շահագործման մեջ գտնվող վերոնշյալ չափման միջոցները ենթակա են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի N133-Ն հրամանով սահմանված կարգով ստուգաչափման։ Տնտեսվարող սուբյեկտներին լրացուցիչ բյուրոկրատական բնույթ կրող գործընթացներից զերծ պահելու նպատակով նախագծով նախատեսվում է նշյալ դրույթը, որի կիրարկման դեպքում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում արտադրված, այնուհետև շահագործման մեջ գտնվող չափման միջոցներին՝ տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի վերաբերելու (վերջիններս միայն ստուգաչափման են ենթակա լինելու)։ Ձև 6-ում նշված «Խորհրդանիշ» բառը փոխարինվում է «Նմուշ» բառով, քանի որ «չափման միջոցի տեսակի հաստատման վկայագրի խորհրդանիշ» չի կարող լինել։ 4 1 0 2820
Обсуждалось 30.11.2021 - 15.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի № 771-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 – Ն որոշման համար հիմք հանդիսացող 1997 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-112 ՀՀ օրենքը ուժը կորցրած է ճանաչվել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի օրենքով։ 0 0 0 3773
Обсуждалось 17.08.2021 - 09.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցների ներմուծման կանխարգելմանը Հայաստանի Հանրապետության տարածք: Որոշման ընդունումը նպատակաուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանմանն ու Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելմանը և չափագիտական վերահսկողության ուժեղացմանը: 0 0 0 3998
Обсуждалось 13.06.2020 - 01.07.2020 «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերոգրյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաև ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության մեջ ընդգրկել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունավրի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը և պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը: 3 0 0 6199
Обсуждалось 11.10.2019 - 31.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսական չափագիտական հսկողության (վերոնշյալ արդիականացված չափման միջոցները ընդգրկված չեն նշանակություն ունեցող ոլորտներում կիրառվող արդիականացված չափման միջոցներն ենթակա են օրենսդրական վերոգրյալ որոշմամբ սահմանված ցանկում): Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել վերոգրյալ որոշմամբ սահմանված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը՝ ցանկում ներառելով արդիականացված չափման միջոցներ և ցանկից հանելով անվանումը փոխված կամ գործածումից հանված չափման միջոցների անվանումներ: 5 0 0 6787
Обсуждалось 02.04.2019 - 20.04.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության ձևում լրացնել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության անվանումը, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ: 5 0 0 6835