Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 23.09.2024 - 09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սոցիալական աշխատանքի մասնագետների՝ սոցիալական սատարողների ներգրավմամբ Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված գործառույթների իրականացմանը նպաստելու և մասնագիտական ներուժի ներդրման և իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014թ. մարտի 3-ի N 737-Ն որոշման «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնի 24.2-րդ կետով սահմանված է հանրային ծառայության ոլորտի միջավայրային գործոն գնահատող մասնագետի պաշտոնը փոխարինել սոցիալական սատարողով: Միջավայրային գործոն գնահատող մասնագետին սոցիալական սատարողով փոխարինման արդյունքում միջավայրային գործոն գնահատող մասնագետներն իրենց գործառույթներից բացի կիրականացնեն նաև սոցիալական սատարողի համար սահմանված գործառույթները, ինչը կբարձրացնի Ծառայությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև կբացառի նույնանման գործառույթներ իրականացումը Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից: Նախագծով առաջարկվում է նաև համապատասախան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի N 1183-Ն և 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշումներում՝ միջավայրային գործոն գնահատող մասնագետին փոխարինելով սոցիալական սատարողով:  
0 688

Обсуждалось 07.06.2024 - 22.06.2024

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, մասնավորապես` Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու անհրաժեշտությամբ։
0 1394

Обсуждалось 11.01.2024 - 31.01.2024

«Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին» Էկոնոմիկայի նախարարի «Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետի պահանջների կատարումից:
0 1690

Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննությունների իրականացման նպատակով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ մաքսային մարմինների կողմից հավատարմագրման հետ կապված նորմեր, որոնց արդյունքում կապահովվի այդպիսի փորձաքննությունների արժանահավատությունը և մաքսային հսկողության նպատակներով այդպիսի փորձաքննության արդյունքների օգտագործման հնարավորությունը։
0 2539

Обсуждалось 14.08.2023 - 29.08.2023

«ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար օրինապահության չափանիշներ և դրանց հիման վրա անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգավորումներ։ Նախագծի ընդունման արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող անձանց համար կնախատեսվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր՝ կրճատելով տնտեսվարողների ժամանակային և ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծի մաքսային հսկողության միջոցառումներն ուղղել առավել ռիսկային ոլորտներ՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։
0 2182

В стадии разработки

Обсуждалось 10.08.2023 - 25.08.2023

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու գործընթացն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ազգային մարմնի գործառույթների և պարտավորությունների կարգավորման անհրաժեշտությունից: ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը համաձայն կանոնադրության աջակցություն է տրամադրում հայկական կինոնախագծերի արտադրությանը և տարածմանը, նպաստում է միջազգային համագործակցությանը, պահպանում, թվայնացնում և վերականգնում է հայկական կինոժառանգությունը, կազմակերպում է տարաբնույթ ոլորտային միջոցառումներ և իրականացնում է մի շարք այլ վարչարարական աշխատանքներ: Միաժամանակ ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործառույթներ դեռևս նպատակների և նախագծերի փուլում են, և «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Ազգային մարմին հիմնադրամը հնարավորություն կստեղծի ոլորտի զարգացման համար գեներացնել հավելյալ միջոցներ, ինչպես նաև իրականացնել ոլորտի համակարգմանը ուղղված համակարգումներ: Հիմնադրամի կազմակերպական ձևաչափով պետք է գործի հոգաբարձուների խորհուրդ և սույն կարգով սահմանվում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: Սույն կարգի կիրարկման նպատակն է սահմանել ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
0 2724

Обсуждалось 09.08.2023 - 24.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-393-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 17․10․2022թ․) 289-րդ հոդվածի համաձայն՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման պայման է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 293.1-ին հոդվածով սահմանված կարգով ստացված՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի առկայությունը:       Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ հաստատվել է «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը»։  Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ հարկ վճարողը համարվում է որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։       Իրականացված վերլուծությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված դիմումների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների Որոշմամբ սահմանված հանրագումարը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում Լիազորված Տնտեսական Օպերատորների ինստիտուտի զարգացման համար։ Վերոգրյալ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 21-ի N 1324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ։ 
0 2079

Обсуждалось 27.01.2023 - 11.02.2023

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 26.20-րդ կետի պահանջից։   Միջոցառման նպատակն է ստեղծել իրավական հիմք, որով կկարգավորվի ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը:
5 3093

Обсуждалось 29.06.2022 - 14.07.2022

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանված նպատակների իրագործման անհրաժեշտությամբ. այն է՝ մինչ այժմ հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն եղել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները, իսկ նոր համակարգը հաշվի է առել ուսուցիչների կատարելագործման համակարգի բարեփոխման առկա անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանությունը կրթության պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ այս պահին ընթացքի մեջ գտնվող ավելի լայն բարեփոխումների հետ։ Այն միտված է հզորացնել ուսուցիչներին և օգնել նրանց՝ ստանձնել պատասխանատվություն սեփական ընթացիկ մասնագիտական զարգացման համար, և հնարավորություններ ընձեռել նրանց՝ բարեփոխումների իրականացման համար։
7 10558