Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
24.06.2024 12.07.2024
Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին Նախատեսվում է օտարերկրյա հեղինակավոր բուհերում (աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերի ցանկում՝ ըստ կրթական աստիճանների) ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրել կրթաթոշակ՝ որպես պետական ֆինանսական խրախուսանք: Կրթաթոշակի տրամադրման համար կսահմանվի պահանջ՝ սովորողի նեկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում պետությունից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։ Գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո: Սամանվել է նաև, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:      
1 818

Обсуждалось 04.04.2024 - 20.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Շուրջ 20-25 հայազգի օդաչուներ, որոնք արտերկրում սովորել և ստացել են քաղաքացիական օդաչուի որակավորում, ինչպես նաև ապրում և աշխատում են ՀՀ տարածքից դուրս: Նրանք ՀՀ-ից դուրս հայտնվել են ուսման նպատակով, քանի որ ՀՀ-ում բացակայում է օդաչուների պատրաստման համապատասխան բարձրագույն հաստատություններ: Ստանալով քաղաքացիական օդաչուի որակավորում՝ վերոգրյալ օդաչուները ստացել են աշխատանքի առաջարկներ և ներկայումս աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում։ Որակավորված օդաչուի մասնագիտությունը ամբողջ աշխարհում ունի մշտական պահանջարկ և ունենալով համապատասխան կրթություն որակավորված օդաչուները գրեթե չունեն խնդիրներ աշխատանք գտնելու հարցում։ Վերոգրյալ հայազգի օդաչուները (որոնց մեջ կան օդանավի հրամանատարներ) շահագործում են հիմնականում Այրբաս և Բոինգ տեսակի օդանավեր։ Ներկայումս Հայաստանում առկա է միջազգային չվերթեր իրականացնող վեց գործող ավիաընկերություններ, որոնք շահագործում են նույն տեսակի օդանավերը և օդաչուական անձնակազմի պակասի պատճառով ստիպված են լինում վարձակալել օտարերկրյա օդաչուական անձնակազմ: Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։  Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի բարձորակ մասնագետներով համալրման և ավիացիայի ոլորտի ընդհանուր զարգացման հարցերը։
16 2470