Обсуждалось 22.05.2023 - 06.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի ապրիլի 21-ին Կառավարության կողմից ընդունվել է N 593-Ն որոշումը, ինչի համաձայն Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի «դ» ենթակետը խմբագրվել է։ Նշված փոփոխության համաձայն մոնիթորինգ իրականացնող անձինք պարտավոր են կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին առնվազն 3 ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել անտառների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնին։ Հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների մոնիթորինգի խորհրդին տեղեկատվության տրամադրումը հանվել է, հաշվի առնելով, որ խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշմամբ և ըստ էության այլևս չի գործում։ Միաժամանակ 2005 թվականից հետո տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում ներկայումս անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի` շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ 1 4 0 2413