В стадии разработки Обсуждалось 04.11.2024 - 19.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1951-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի նպատակն է վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1951-Լ որոշման N 2 հավելվածը։ Արդյունում «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը» շարադրվել է նոր խմբագրությամբ, վերանայվել են գործողությունների համար սահմանված ժամկետներն ու ցուցանիշները։ 3 0 0 518
Обсуждалось 24.09.2024 - 14.10.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» 1 1 2 776
Обсуждалось 25.06.2024 - 17.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 36-Ն որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ)՝ N 2 հավելվածով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները` 1) լրացնել նոր՝ 35-42-րդ կետերով՝ համաձայն հավելվածի. 0 1 0 1022
Обсуждалось 22.08.2023 - 06.09.2023 «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ պահանջվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման միասնական ժամկետներ, ընդ որում՝ այդ ժամկետներն առաջարկվում է կրճատել՝ նախատեսելով, որ լիարժեք փաստաթղթային փաթեթի առկայության պարագայում (փորձաքննության անհրաժեշտության բացակայության դեպքում) թույլատրական փաստաթղթի տրամադրումը կամ դրա տրամադրման մերժումը իրականացվելու է առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ փորձաքննության պահանջի առկայության պարագայում՝ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների բացթողման ժամանակահատվածի կրճատումը՝ ներդրված էլեկտրոնային համակարգի կիրառման արդյունավետության բարձրացման շնորհիվ՝ խնայելով պետական կառավարման մարմինների և տնտեսվարողների աշխատանքային և ժամանակային ռեսուրսը։ Ռադիոակտիվ նյութերի ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների (Ռադիոակտիվ աղբյուրների անվտանգության և պահպանվածության վարքագծի կանոններ` Code of conduct on safety and security of radioactive sources- 23-27 կետեր) համաձայն՝ դրանց ներմուծման լիցենզիա ստանալու հայտը և կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման համապատասխան կետ` դրանց հասնելուց առնվազն մեկ ամիս առաջ, ուստի միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասով նախագծով սահմանվել է բացառություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերը տրամադրվում են մինչև ապրանքների մաքսային հայտարարագրումը։ 0 4 0 2170
Обсуждалось 23.03.2023 - 12.04.2023 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգում։ 3 1 0 2480
Обсуждалось 13.12.2022 - 28.12.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1494-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 14-րդ հոդվածին։ 2 3 0 2865
Обсуждалось 21.10.2022 - 10.11.2022 « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (2-րդ հավելվածի 50-րդ կետ) միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները գործում են մինչև համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը: Այս համատեքստում՝ ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում արդեն իսկ մշակվել են որոշ այն արտադրանքի համար պարտադիր պահանջեր սահմանող իրավական ակտերի նախագծեր, որոնց համար համապատասխանաբար ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտությունը այլևս բացակայում է, քանի որ վերջիններս կարող են ուժը կորցրած ճանաչվել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա փուլում ԵԱՏՄ անդամ որոշ պետությունների նկատմամբ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ և անկանխատեսելի է արդեն իսկ մշակված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ընդունման հետագա ընթացքը՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման բարդություններով, նպատակահարմար ենք գտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ նախատեսված իրավական ակտերի վերանայման ժամկետները երկարաձգել։ 3 2 0 3031
В стадии разработки Обсуждалось 24.08.2022 - 12.09.2022 Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին Պետական մարմինների և կազմակերպությունների առաջնահերթ գործառույթների իրականացման համար պետական գույքի օգտագործման տրամադրան կամ դրա բացակայության դեպքում ոչ պետական տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացի կանոնակարգում։ 3 3 0 3283
Обсуждалось 07.09.2021 - 28.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի նպատակը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկում փոփոխությունների և լրացումների իրականացումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր գրանցման ներկայացնելու հանգամանքով: 0 1 0 5194