Обсуждалось 29.01.2024 - 13.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է վերացնել խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումների կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումների մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը՝ նշված եկամուտների նկատմամբ սահմանելով եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափ։ Միաժամանակ, առաջարկվում է հանել նաև գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումների՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափի մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը և դրանց նկատմամբ պահպանել եկամտային հարկի գործող՝ 20 տոկոս դրույքաչափ։ 12 38 5 3140