Обсуждалось 07.09.2023 - 22.09.2023 Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները, փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով ձևակերպելու դեպք սահմանելու մասին Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային զննման արդյունքներով մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում մաքսային զննման ակտ չի կազմվում և այդպիսի զննման արդյունքները արձանագրվում են համապատասխան տեսակի կնիքով ապրանքներն ուղեկող փաստաթղթերի կնքմամբ կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից այդպիսի զննման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի վրա գրառում կատարելով։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային զննմանն առնչվող և հետագա մաքսային գործառնությունների ժամանակահատվածի կրճատում և վարչարարության պարզեցում։ 3 0 0 1798