Обсуждалось 13.02.2024 - 28.02.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի շենքերի նկուղային/ստորգետնյա կամ որմնախարսխային հարկաբաժինների ներկայումս չշահագործվող տարածքները վերազինելով և նորոգելով դարձնել օգտագործելի բնակչության համար, խթանելով առողջ ապրելակերպի սկզբունքները, գործընթացում ներգրավվելով բազմաթիվ սպորտային մասնագիտացված խմբակների և ակումբների մարզիչների՝ միաժամանակ նպաստելով ձեռնարկատիրական գործունեությանը մարզական ոլորտում: 9 4 1 1637
Проект принят Обсуждалось 02.10.2023 - 17.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ամրագրված կարգավորումը առավելապես վերաբերում է խաղաղ պայմաններում ապաստարանների և թաքստոցների շահագործման պայմանների սահմանմանը՝ այդ սենքերի ներքին հարդարմանը, վերազինմանն ու արդիականացմանը, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրմանը, նշված սենքերում մարզասրահների գործարկմանը, տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: 11 1 0 2157