Обсуждалось 15.02.2022 - 02.03.2022 «ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246 – Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Մոտեցումը, որը նախատեսում է նախագիծը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է Ծրագրի իրականացման նպատակով համապատասխան օրենսդրական ակտի ընդունում։ Առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ: 0 1 0 4556
Обсуждалось 10.11.2021 - 25.11.2021 ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246 – Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Մոտեցումը, որը նախատեսում է Օրինագծերի փաթեթը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ այն պետք է կիրառվի ոչ միայն Ծրագրի համար, այլև նմանատիպ այլ զբոսաշրջային կենտրոնների պարագայում ևս, և մոտեցումների կիրառման նույնատիպությունն անհրաժեշտ է նախատեսել օրենսդրությամբ՝ հետագայում նմանատիպ ծրագրերի մասով կիրառելու նպատակով։ Առաջարկվում է կատարել լրացումներ համապատասխանաբար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում: 1 2 0 4666
Обсуждалось 26.05.2021 - 10.06.2021 ««Արագեյթ» ներդրումային ծրագրին և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրի նախագծին հավանություն տալու, ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ծրագիրն ուղղված է Արագածոտնի մարզում զբոսաշրջության համար հասարակական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության առողջարանային և ազատ հանգստի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության խթանմանը և տարբեր սպորտաձևերի, մասնավորապես դահուկային սպորտի զարգացմանը։ Ծրագրի նպատակն է օգտագործել Արագածոտնի մարզի տեղագրական ակտիվները և կառուցել տարածաշրջանում դեռևս նմանը գոյություն չունեցող հանգստավայր, ինչպես նաև զարգացնել Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունը, բարելավել Արագածոտնի մարզը և բնակչությանն ապահովել բազմաթիվ աշխատատեղերով։ 2 1 0 7407
Обсуждалось 03.05.2021 - 20.05.2021 Մայլեռ Մաունթին Ռեզորթ ՓԲԸ ներկայացնում է “Մայլեռ” լեռնային հանգստավայրի ներդրումային ծրագիրը Ծրագրի միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: 165 8 1 9134