Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 25.01.2024 - 12.02.2024

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում են աջակցող միջոցների տրամադրման և դրանց վերանորոգումն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
41 2697

В стадии разработки

Обсуждалось 22.11.2023 - 08.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է բացառություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, մասնավորապես՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու պահանջը վերջիններիս չի վերաբերում։  
0 1776

Обсуждалось 09.09.2022 - 30.09.2022

ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցների հետ, որոնց մի մասը լուծվել է միջպետական մակարդակով (ԵԱՏՄ շրջանակներում)` թույլատրելով համապատասխանության գնահատման ժամանակ բացի Ռուսաստանի Դաշնության հայտատուից որպես հայտատու հանդես գալ նաև այլ անդամ-պետություններում արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին (թույլ է տրվել նաև ֆիզիկական անձանց կողմից եզակի տրանսպորտային միջոցների ներմուծում առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության), սակայն կան նաև խնդիրներ, որոնց լուծումը նպատակահարմար է սահմանել ազգային օրենսդրությամբ, մասնավորապես, ԵՏՀ խորհրդի N120 որոշմամբ այդպիսի հնարավորություն տրվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին՝ ապահովելով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումը, բացառությամբ համապատասխանության գնահատման, ինչի ապահովման համար մշակվել է սույն նախագիծը։ Սույն որոշման ընդունման դեպքում ժամանակավորապես՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողներին ներմուծել տրանսպորտային միջոցներ, որոնք համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ համապատասխանության գնահատման, որը նախատեսվում է սույն նախագծով՝ ազգային օրենսդրությամբ։ Արդյունքում՝ կտրվի եզրակացություն տեխնիկական պահանջներին համապատասխան՝ պարզեցված ընթացակարգով, որը որպես  համապատասխանության գնահատման փաստաթուղթ կներառվի ազգային ռեեստրում և կապահովվի ԵԱՏՄ այլ երկրներ շրջանառության արգելքը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ որևէ պետության հետ փոխադարձ պայմանավորվածության և համաձայնության։
0 2884

Обсуждалось 30.11.2021 - 15.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի № 771-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Չափման միջոցների ստուգաչափում և (կամ) ստուգաճշտում իրականացնող իրավաբանական անձանց չափագիտական ծառայությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 771 – Ն որոշման համար հիմք հանդիսացող  1997 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-112 ՀՀ օրենքը ուժը կորցրած է ճանաչվել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի օրենքով։
0 3780

Обсуждалось 14.05.2021 - 30.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի լիարժեք կիրառման ապահովումն է: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել փոփոխություն՝ սահմանելով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի պահպանման, ընդունման, բեռնաթափման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:
0 7058

Обсуждалось 12.03.2021 - 05.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությամբ։ Ինչպես հայտնի է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով, եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը իրականացվում է ԳՕՍՏ 33670-2015 ստանդարտին համապատասխան և տրվում է «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական», որը պարտադիր է ԵԱՏՄ երկրներում առաջին անգամ եզակի տրանսպորտային միջոցի հաշվառման համար։ Ստանդարտի և նշյալ տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջ է «արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքավորումով (համակարգով)» համալրումը («Էրա-ԳԼՕՆԱՍՍ»), որի բացակայությունը նույնիսկ տրանսպորտային միջոցի այլ պարամետրերով համապատասխանելու դեպքում, թույլ չի տալու տրամադրել «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական»։
0 5696