Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 10.09.2024 - 26.09.2024

«ՖԵՐԻԿԻ ՌԶԱԼԻԵ ՌԱՇԻԴԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում գործող «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու և այլ բնակավայրի դպրոց հաճախող եզդի աշակերտների տեղափոխվելու և միջնակարգ կրթություն ստանալու հարցերի կարգավորմամբ։ Ֆերիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը գործում է ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, որը ՀՀ Արմավիրի մարզպետի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի N 387 որոշմամբ վերանվանվել է «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ: Դպրոցի աշակերտների թիվը 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 44-ն է: Համայնքում նկատվում է երեխաների թվի աճ: Ֆերիկ համայնքին ամենամոտ բնակավայրը աշխարհագրական դիրքով մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղն է, որի հեռավորությունը կազմում է 3 կիլոմետր և միջհամայնքային տրանսպորտի բացակայության պատճառով լուրջ դժվարություններ են առաջանում «Ֆերիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շրջանավարտ աշակերտների միջնակարգ կրթությունն ապահովելու և այն շարունակելու համար: ՊՈԱԿ-ը հիմնականից միջնակարգ դարձնելու առաջարկությամբ ՀՀ Արմավիրի մարզպետին են դիմել Ֆերիկ համայնքի ղեկավարը, ՊՈԱԿ-ի կառավարման մարմիններից` տնօրենը, կառավարման խորհուրդը, ինչպես նաև մանկավարժական և ծնողական խորհուրդները: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով համապատասխան փոփոխություն` «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնականից դարձնելով միջնակարգ, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կլուծվի դպրոց հաճախող ազգությամբ եզդի աշակերտների  միջնակարգ կրթություն ստանալու հարցը և նշված գործընթացին առնչվող խնդիրները` ապահովելով  ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` միջնակարգ կրթությունը պարտադիր է:
0 658

Обсуждалось 03.04.2024 - 19.04.2024

««ՈՍԿԵՏԱՓԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի  անվան հիմնական դպրոց»  և «Ոսկետափի  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման և միջնակարգ դպրոցի ստեղծման նպատակը համայնքի տարածքում սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը մեկ ուսումնական նորակառույց  մասնաշենքում իրականացնելն է։ Սա հնարավորություն կտա բարձրացնել ուսման որակը, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել առավել բարենպաստ պայմաններում, սովորողներին մատուցվող ծառայություններն իրականացնել համապատասխան ուսումնական միջավայրի ապահովմամբ։
0 1402

Обсуждалось 21.02.2024 - 08.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար տվյալների տրամադրման գործընթացի կատարելագործմամբ, ավելորդ վարչարարությունից խուսափելու և գործընթացը թվայնացնելու անհրաժեշտությամբ:
0 1585

Обсуждалось 14.02.2022 - 01.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշումը` հայտարարված զորակոչերի ընթացքում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության   հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող, 18 տարին լրանալու                     օրվա դրությամբ հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի                    վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին տարկետում տրամադրելու գործընթացը կանոնակարգված կազմակերպելու պայմաններ սահմանելու անհրաժեշտությունից։
0 4364

Обсуждалось 26.12.2017 - 19.01.2018

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 1) վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձևավորել արտաբյուջե` կանոնադրական նպատակներով օգտակործելու համար: 2) Լրացումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:
1 10922