Обсуждалось 24.06.2024 - 16.07.2024 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման հիմնական նպատակը Որոշման 4-րդ հոդվածի 2 մասի կատարման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» № 967-Ն որոշմամբ հաստատված՝ «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագրի հաստատումն է, որի արդյունքում՝ կսահմանվի բնության հուշարձանի և դրա երկրատեղանքների նկարագրությունը, սահմանների նկարագիրը, հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ինչը համահունչ է «Բնության հատուկ պահպանվող տարաքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին: 5 1 0 1260
В стадии разработки Обсуждалось 09.02.2024 - 28.02.2024 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։ 4 15 2 3068
Обсуждалось 31.10.2023 - 16.11.2023 «ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների՝ շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը սահմանելու մասին 2 3 0 2014
Проект принят Обсуждалось 25.05.2023 - 09.06.2023 «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» Կառավարության որոշման նախագիծ: Գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները: Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Նախագիծն ընդունվել է ՝ Կառավարության 2023 թվականի հուլիսի 13 N 1186-Ն որոշում 9 3 0 3295
Обсуждалось 18.07.2019 - 03.08.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը: 7 3 5 13079
Находится в правительстве РА Обсуждалось 01.03.2019 - 17.03.2019 «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: 8 3 9 10870