Обсуждалось 03.04.2024 - 18.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) փոխադարձության սկզբունքի հիման վրա վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 76-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) ազատելով վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքի անդորրագիր ներկայացնելու պահանջից: 2 8 0 1785