Проект принят Обсуждалось 20.11.2023 - 05.12.2023 «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: 22 2733
Проект принят Обсуждалось 11.11.2020 - 26.11.2020 «Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով: 0 6783
Проект принят Обсуждалось 13.11.2019 - 28.11.2019 «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-155 հեռախոսահամարով: 1 8654
Проект принят Обсуждалось 14.11.2018 - 29.11.2018 «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով: 4 9100