Обсуждалось 29.10.2024 - 14.11.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ գազամատակարարման համակարգում կխթանվի առավել առաջանցիկ տեմպերով շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացումը և համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացումը։ 2 4 0 421
Проект принят Обсуждалось 12.02.2024 - 28.02.2024 «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» և «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական ակտով կամրագրվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաշվարկման, փոստային կապի ազգային օպերատորի ծախսերը մատուցվող ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխելու սկզբունքները և կարգը, ինչպես նաև կհստակեցվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված իրավակարգավորումներին։ 6 5 0 1510
Проект принят Обсуждалось 05.12.2023 - 21.12.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օրենքով նախատեսված դեպքերում՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում առաջացող լրացուցիչ գումարները ընկերության անհրաժեշտ հասույթից նվազեցնելու կարգը։ 5 1 0 1631
Обсуждалось 27.11.2023 - 13.12.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական շուկայի մեծածախ կանոնների իմաստով ԿԷԱ կայան համարվող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հնարավորություն կունենա մինչև պլանային նորոգման աշխատանքներն սկսելը էլեկտրական էներգիան վաճառել Օր առաջ շուկայում՝ նպաստելով էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացմանը և ապահովելով ատոմային կայանի արդյունավետ աշխատանքը։ 3 1 0 1820
Обсуждалось 30.06.2023 - 16.07.2023 «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղորդող ընկերության մոտ կառաջանա հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար առավել էժան էլեկտրական էներգիա ձեռք բերելու խթաններ, իսկ դրա արդյունքում ձևավորված խնայողությունները դրական ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։ 4 4 1 2473
Обсуждалось 19.06.2023 - 11.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսավարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրներ են բարձրացվել արտադրանքի մաքսազերծման հնարավորության բացակայության հետ կապված, ինչը ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով թեև սահմանված են արբալետների, նետ ու աղեղների համար, սակայն բացակայում է տվյալ դեպքում կոնկրետ «սպորտային աղեղ» արտադրանքին վերաբերող ստանդարտը (մեթոդիկան)։ 0 1 0 2152
Обсуждалось 18.10.2022 - 03.11.2022 «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն, 2007 թվականի հունիսի 15-ի №275Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը մեկ փաստաթղթում ամփոփում է սակագնային կարգավորման ենթակա էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրողների, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների և երաշխավորված մատակարարի սակագների ձևավորման սկզբունքները և սակագների սահմանման (վերանայման) գործընթացը՝ հաշվի առնելով էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատկությունները։ 2 0 0 3209
Обсуждалось 22.09.2022 - 14.10.2022 ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Չափագիտության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով չափագիտության ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող փորձին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշակի հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։ 3 1 0 2964
Обсуждалось 27.10.2021 - 12.11.2021 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի №125Ն, 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների հաշվարկման մեթոդիկաներում, ինչպես նաև շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքներով ընդունված մոտեցումներով սակագնային կարգավորում իրականացնելու նպատակով "ՀԷՑ" ՓԲԸ-ի սակագների հաշվարկման մեթոդիկայում համապատասխան փոփոխությունների իրականացում։ 1 0 0 4348