Обсуждалось 12.07.2023 - 27.07.2023 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ՝ 3-ԻՑ 5 ՏԱՐԵԿԱՆ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է 2023 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնել համաֆինանսավորման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող յուրաքանչյուր թեթև մարդատար տրանսպորտային միջոցի համար միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 50%-ի չափով աջակցության տրամադրում ֆիզիկական անձանց։ Նշված նախաձեռնությունն ուղղված է պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի բալանսավորմանը, Հայաստանի Հանրապետություն նոր տրանսպորտային միջոցների ներմուծմանը՝ հին տրանսպորտային միջոցներից առաջացող բնապահպանական վնասը մեղմելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շահագործվող տրանսպորտային միջոցների միջին ժամկետը բարձրացնելու համար։ 10 9 1 3310
Обсуждалось 23.03.2020 - 08.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1 կետ, որով հայտատուն Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնելու է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից որոշման 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվելու են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ վերադարձվելու են հայտատուին»։ Միաժամանակ նախատեսվում է Որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:» բառերը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։ 3 0 0 6464