В стадии разработки Обсуждалось 13.06.2023 - 29.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում։ Ներկա դրությամբ հաշվվում են օրենսդրական ակտեր, որոնցում հանդիպում են գործածությունից դուրս եկած վերոնշյալ և այլ բառեր։ Սույն նախագծի ընդունման արդյունքում գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։ 4 3 0 2415
В стадии разработки Обсуждалось 13.06.2023 - 29.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում։ Ներկա դրությամբ հաշվվում են կառավարության մեկ տասնյակից ավելի որոշումներ, որտեղ հանդիպում են վերոնշյալ և այլ բառեր, որոնք դուրս են եկել գործածությունից։ Սա ինքնին հակասում է սույն հիմնավորման 1-ին կետում նշված դրույթին, այն է՝ շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ Սույն նախագծի ընդունումից հետո գործող իրավական ակտերը կհամապատասխանեն գործող օրենսդրության մասնագիտական բառապաշարին։ 6 2 0 2307
В стадии разработки Обсуждалось 09.03.2023 - 27.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում աջակցելուն՝ այդ թվում ուսումնառության կամ աշխատանքի ձեռքբերմանն ուղղված քայլեր իրականացնելիս վերջիններիս հնարավորություն տալ իբրև խոչընդոտներ չունենալ կեցության վայրի և նվազագույն ծախսերի հարցում։ 4 4 1 2926
В стадии разработки Обсуждалось 01.04.2020 - 16.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-ն որոշման մեջ լրացում կատարելու եվ հայաստանի հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի` 5-րդ գլխի 40-րդ կետում «հանդիպումը» բառից հետո լրացնել «որը կարող է հետաձգվել, երբ օրենքով սահմանված կարգով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվում է մանկատներ (կամ միայն այն մանկատուն, որտեղ խնամք է ստանում որդեգրման ենթակա տվյալ երեխան) մուտք գործելը և կազմակերպվել ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում» բառերը։ 7-րդ գլխի 48-րդ կետում «հանդիպումը» բառից հետո լրացնել «որը կարող է հետաձգվել, երբ օրենքով սահմանված կարգով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվում է մանկատներ (կամ միայն այն մանկատուն, որտեղ խնամք է ստանում որդեգրման ենթակա տվյալ երեխան) մուտք գործելը և կազմակերպվել ոչ ուշ քան արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում» բառերը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, որի գործողությունը տարածվում է սույն թվականի մարտի 16-ից ծագած հարաբերությունների վրա: 4 0 0 6928
В стадии разработки Обсуждалось 21.02.2020 - 09.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակՆ Է ապահովել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը: 2 0 0 6548
В стадии разработки Обсуждалось 20.08.2018 - 05.09.2018 «ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի «Վանաձորի երեխաների զարգացման և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաների, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումն և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, ինչպես նաև երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպասումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը: Նախատեսվում է մինչև 150 երեխայի և նրանց ընտանիքների տրամադրել ծառայություններ: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի նաև վերակազմակերպված հաստատության սաների կենսաբանական ընտանիքներին և սոցիալական հրատապ աջակցության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել գույք, դրանով իսկ նպաստելով երեխաների ընտանիքում խնամք ստանալու համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովմանը և որոշակի կայունացմանը: Ինչպես նաև իրականացվել ծրագրեր մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նապատակով: 2 0 0 7790