Обсуждалось 26.01.2024 - 10.02.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Գործող կարգի «Ձև 1»-ում բաժնում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի հետ կապված հղում է արվում 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմանը, որը 2019 թվականին ուժը կորցրած է ճանաչվել և հիվանդությունների ցանկը հաստատվել է 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ: Սույն փոփոխությամբ նախատեսվում է կարգում արվող հղումը համապատասխանեցնել գործող կարգավորմանը: 1 14 0 1616