Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 31.10.2023 - 15.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությանը, նվազեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գրավչությունը, ինչը կարող է հանգեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործողների թիվը և նպաստել հանրային առողջության պահպանմանը։
1 2930

Обсуждалось 03.06.2022 - 20.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է. նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն. սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու պահանջ։ Նախագծի ընդունման դեպքում թռչնամիս արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաև կապահովվեն նախադրյալներ սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության համար։
0 5111

В стадии разработки

Обсуждалось 26.01.2018 - 10.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N34-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում սննդամթերք մատակարարող, կազմակերպող և մատուցող սննդի շղթայի օպերատորների գործառնությունների համար նորմատիվ պահանջների սահմանում, որը կնպաստի ստուգումների հստակեցմանը, բարելավմանը,  թափանցիկությանը և որի արդյունքում  կիրականացվի արդյունավետ վերահսկողություն:
0 9317

Проект принят

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է ծխախոտի ար­տա­դրան­քի­ տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման պահանջ սահմանելուն:
0 8883

Проект принят

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքի մակնշման սահ­ման­ված­ տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգ սահմանելուն:
0 9270

Проект принят

Обсуждалось 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է ծխախոտի ար­տա­դրան­քի­ ­առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելուն:
0 9354