В стадии разработки Обсуждалось 10.02.2023 - 26.02.2023 «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ փախստականներին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելու հարաբերությունները կարգավորելու նպատակով կսահմանվի իրավական հիմք, ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերի տրամադրման շարունակականությունն ապահովելու և փախստականների իրավունքներն արդյունավետորեն իրացնելու նպատակով։ 1 3 0 4241
В стадии разработки Обсуждалось 23.06.2020 - 08.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը: 1 1 0 6606