Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.07.2022 - 10.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նախագծով նախատեսվում  է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումը և միաժամանակ հաստատել Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների հետևյալ ստուգաթերթերը՝ -       արտադրական կազմակերպություններ համար, -       իրացման կազմակերպությունների  համար, -       հանրային սննդի կազմակերպությունների համար, -       կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       ճարպայուղային արտադրանքի արտադրության կազմակերպությունների համար, -       ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների համար,   -       ձկնաբուծական տնտեսությունների համար, -       փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի արտադրական կազմակերպությունների համար, -        անասնապահական ֆերմաների և կենդանիների կարանտինացման շենքերի (սենքերի) համար, -       հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի արտադրության կազմակերպությունների համար, -       սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների արտադրության կազմակերպությունների համար, -       մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստուգումների համար, -       սպանդանոցների համար, -       պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար, -       Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի աուդիտի, -       ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար, -       հացահատիկի արտադրության և պաշարման կազմակերպությունների համար, -       սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի անվտանգության ստուգման համար:   Հաստատվող թվով 20 ստուգաթերթերը ընդգրկում են թվով 995 հարց, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ պահանջների պահպանման նկատմամբ:  Նախագծով ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը, և Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթեր, որոնք իրենց հերթին կընդգրկեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և սննդամթերքի անվտանգության, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ և հիմնական պահանջներ՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում պատշաճ վերահսկողություն:    
0 3538

Обсуждалось 07.08.2020 - 22.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հուլիսի 7-ի նիստի N ԿԱ/131-2020 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու հանգամանքով:  
3 7798

Обсуждалось 19.02.2018 - 07.03.2018

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին »և «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին »նախագծերի փաթեթը Ձկնաբուծական արհեստական լճակներով (ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նշված մյուս տնտե­սությունների կառույցներով) զբաղեցված հողատարածքների նպատակային նշանակությունը կհամապա­տաս­­խա­նեցվի տվյալ հողերի փաստացի օգտագործմանը` ազատելով նշված տնտեսություններին ֆինանսական զգալի պարտավորություններից և ապահովելով դրանց բնականոն գործունեությունն ու զարգացումը:
1 9092