Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 28.11.2023 - 13.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Յուրաքանչյուր տարի հաստատվում է  ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացված միջոցները։
0 1888

В стадии разработки

Обсуждалось 06.12.2022 - 22.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ 2023 թվականի համար կսահմանվեն ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի բազային մասերի, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը, ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը:
3 3339

В стадии разработки

Обсуждалось 25.05.2022 - 09.06.2022

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքաներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։ Հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։  
0 4235

В стадии разработки

Обсуждалось 15.12.2021 - 03.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի չափերը, ինչպես նաև անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով: Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․ հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։
0 5900