В стадии разработки Обсуждалось 10.08.2023 - 25.08.2023 ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու գործընթացն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ազգային մարմնի գործառույթների և պարտավորությունների կարգավորման անհրաժեշտությունից: ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը համաձայն կանոնադրության աջակցություն է տրամադրում հայկական կինոնախագծերի արտադրությանը և տարածմանը, նպաստում է միջազգային համագործակցությանը, պահպանում, թվայնացնում և վերականգնում է հայկական կինոժառանգությունը, կազմակերպում է տարաբնույթ ոլորտային միջոցառումներ և իրականացնում է մի շարք այլ վարչարարական աշխատանքներ: Միաժամանակ ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործառույթներ դեռևս նպատակների և նախագծերի փուլում են, և «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Ազգային մարմին հիմնադրամը հնարավորություն կստեղծի ոլորտի զարգացման համար գեներացնել հավելյալ միջոցներ, ինչպես նաև իրականացնել ոլորտի համակարգմանը ուղղված համակարգումներ: Հիմնադրամի կազմակերպական ձևաչափով պետք է գործի հոգաբարձուների խորհուրդ և սույն կարգով սահմանվում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: Սույն կարգի կիրարկման նպատակն է սահմանել ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: 2 0 0 2728
В стадии разработки Обсуждалось 27.05.2021 - 13.06.2021 «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1 0 0 5684
Обсуждалось 02.02.2021 - 18.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ __________ի 2021 թվականի N ______-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում՝ «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով: «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով: «Է.Աղաջանյան բառերը փոխարինել «Ա. Թորոսյան» բառերով: «Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերով: «Տ. Զարգարյան» բառերը փոխարինել «Ա. Չուլյան» բառերով: 0 0 0 5472