Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 30.07.2024 - 14.08.2024

«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, կինոարտադրության մեխանիզմների բարեփոխման և զարգացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
0 858

Обсуждалось 26.10.2020 - 10.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի՝ ավելացվում է կատարվում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում և հստակեցվում կազմում ընդգրկվող պետական մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների անվանացանկը, ինչպես նաև վերջիններիս կողմից հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար ներկայացվող հավակնորդների քանակը։
0 6258

Проект принят

Обсуждалось 15.03.2019 - 30.03.2019

«Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակից բխող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N517-Ն որոշման մեջ՝ վերանայելով որոշման 2-րդ հավելվածով հաստատված կազմը ։
0 8479