Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

27.11.2025 12.12.2025
«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐԿՎՈՂ ԱՐՔԱ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐՔԱՓԵՅ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդել անկանխիկ գործառնությունների իրականացման առկա համակարգը՝ միաժամանակ փոխաշահավետ հնարավորության առաջարկ ներկայացնելով համապատսխան շահառուներին՝ վերջինններիս առաջարկելով համապատսխան պայմանների ապահովման միջոցով ստանալ անկանխիկ գործառնություններից ֆինանսական-գումարային հետվերադարձ: Անկանխիկ եղանակով վճարումներից «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թվականի հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի և ԱՐՔԱՓԵՅ ակնթարթային վճարումների վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության միջոցառմամբ  նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ: Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումների նկատմամբ ծագող եկամտային հարկը ևս վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Որոշման  հավելվածի 2-ի  4-րդ կետի համաձայն՝ 2026 թվականի դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2027 թվականի հունվար ամսին։
Մնաց {days} օր
0 418

Обсуждалось 20.10.2025 - 04.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունակական՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախագծով նաև նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։  
Մնաց {days} օր
3 1208

Обсуждалось 13.12.2024 - 30.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունակական՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Մնաց {days} օր
2 3003

Обсуждалось 10.06.2024 - 26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկել այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հաշվարկվող գումարից հետվճար չի հաշվարկվում:
Մնաց {days} օր
4 3399

Обсуждалось 22.04.2024 - 08.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման մասնակից բանկերի ցանկի հստակեցումն է:
Մնաց {days} օր
0 2917

Обсуждалось 25.05.2023 - 12.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունակական՝  գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:  
Մնաց {days} օր
5 3976

Обсуждалось 09.12.2022 - 26.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունական՝   գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:    
Մնաց {days} օր
11 4777
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: