Обсуждалось 04.11.2022 - 19.11.2022 <ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող առանձին մարմին (ծառայություն)` վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակով: 11 4 3 7124
В стадии разработки Обсуждалось 16.12.2019 - 31.12.2019 ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի Նախագծերի շրջանակներում նախատեսվում է, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով և մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով: 1 4 0 7689
В стадии разработки Обсуждалось 12.11.2018 - 27.11.2018 «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի շրջանակներում որպես օպերատիվ հետախուզական գործունեության նպատակ սահմանվել է հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը: Նշված միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից, որը որպես օպերատիվ ստորաբաժանում կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը և բացահայտման նպատակով, և դրանց արդյունքների իրացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով: Հաշվի առնելով ՀՀ ՊԵԿ-ում բացահայտված պետական ծառայության դեմ ուղղված իրավախախտումների սխեմաները՝ նախանշվել է, որ նշված իրավախախտումների բացահայտման հնարավորությունն առավել իրատեսական է ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա ամենօրյա և ամենժամյա հսկողության միջոցով, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և կանխել նշված իրավախախտումներն օպերատիվ ձևով՝ թույլ չտալով դրանց շարունակական և տևող իրավախախտումների վերածումը: 0 2 0 7878
Обсуждалось 21.11.2017 - 06.12.2017 <<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: 3 1 0 12325