Обсуждалось 24.05.2022 - 08.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սնանկության գործով կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելիս առցանց դիտարկման ձևով ստանա նաև պարտապանի կողմից ներկայացված՝ իրավաբանական անձին /անհատ ձեռնարկատեր, նոտար/ սնանկ ճանաչելուն նախորդող վերջին հինգ տարիների համար` հարկային մարմիններին ներկայացրած հաշվարկները, ինչպես նաև պարտապանի ունեցած լիցենզիաները, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցումները, թույլտվությունները, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների, դեբետային գումարների, սահմանված չափից ավել վճարված գումարների և միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, իրավաբանական անձ /անհատ ձեռնարկատեր, նոտար/ հանդիսացող պարտապանի վարձու աշխատողների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը 0 0 0 3442
В стадии разработки Обсуждалось 26.10.2021 - 11.11.2021 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կարգավորման նպատակով: 0 25 4 4611