Проект принят Обсуждалось 06.04.2018 - 22.04.2018 «Պետության գույքային շահերի պաշտպանության կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունումը պայմանավորված է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, նշված օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է, որ պետության գույքային շահերի պաշտպանության կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշման ընդունմամբ կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքով սահմանված պահանջի կատարումը: 0 0 0 7603