Обсуждалось 22.03.2024 - 08.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 3-Ն որոշմամբ սահմանված հավելվածի N 3 ցանկն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ։ 0 6 0 1458
В стадии разработки Обсуждалось 24.05.2021 - 09.06.2021 «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, «համապատասխան բնագավառ» եզրույթի կիրարկումն գործնականում՝ ելնելով համապատասխան լիազոր մարմնի պետական ոչ առևտրային կազմակերպության առանձնահատկություններից, կարող է առաջացնել տարընկալումներ և խնդիրներ գործադիր մարմնի պաշտոնի նշանակելիս։ Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի գործդիր մարմնի պաշտոնի նշանակման ժամանակ հարց է առաջանում արդյոք «համապատասխան բնագավառ»-ը ցանկացած թանգարանում աշխատած աշխատանքային ստաժն է, թե շրջակա միջավայրի պահպանության բնագավառում աշխատած ժամանակահատածը 0 0 0 5292
Обсуждалось 24.11.2020 - 11.12.2020 «ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորություն տալ ներկայացված իրավիճակում քաղաքացիներին տրամադրել գերեզմանների վկայականներ գերեզմանի փաստացի չափերին համապատասխան: 0 0 0 5802