Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 12.08.2024 - 27.08.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ թեմատիկ հարկային ստուգման հարցերի ցանկում լրացնել արժութային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման հարցը, -   օրենսգրքի 419-րդ հոդվածում կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ, -   սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ ՀԴՄ կտրոնի տպագրման միջոցով, իսկ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ հսկիչ դրամարկղային մեքենայի տեղեկատվական կտրոնի տպագրման միջոցով։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել տեղեկատվական կտրոնի վրա տպագրման ենթակա տվյալները, -         սահմանել, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա պարտադիր վավերապայմաններ լինեն նաև հսկիչ (նույնականացման) նշանների քանակը, ինչպես նաև հսկիչ հսկիչ (նույնականացման) նշանների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)։
1 1847

Обсуждалось 01.08.2024 - 16.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները։
0 1265

Обсуждалось 14.12.2023 - 29.12.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա պարտադիր վավերապայման է նաև հսկիչ (նույնականացման) նշանի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը:
3 2502