Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

27.11.2025 12.12.2025
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի նպատակն է փոփոխություններ կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման Հավելված N 3-ում՝ հստակեցնելով այն տվյալների ցանկը, որոնք չեն ենթարկվում հրապարակման կուսակցության տարեկան հաշվետվության մեջ։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայամանավորված է տարեկան հաշետվության ձևի փոփոխություններով:Նոր խմբագրությամբ ներկայացված են այն տվյալները, որոնք հանդիսանում են անձնական կամ զգայուն տեղեկատվություն (օրինակ՝ կադաստրային ծածկագիր, հասցե, նույնականացման տվյալներ, նվիրատուների ՀԾՀ և այլ նմանատիպ տեղեկություններ), ինչի միջոցով ապահովվում է անձնական տվյալների պաշտպանությունը և հրապարակման գործընթացի օրինականության բարձր մակարդակը։ Այսպիսով՝ որոշման նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել Հավելված N 3-ը՝ սահմանելով հրապարակման ոչ ենթակա տվյալների հստակ և կառուցվածքային ցուցակ՝ համապատասխանեցված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին։
Մնաց {days} օր
0 441

Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022

«Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը: Այդ գործառույթի արդյունավետ իրականացման համար Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծ, որի ընդունման պարագայում հնարավոր կդառնա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հնարավորինս օբյեկտիվ, անկախ և անաչառ ուսումնասիրության կազմակերպումը:
Մնաց {days} օր
18 7082
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: