Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.05.2020 - 23.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆի ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 2-ի ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 408-Ա որոշմամբ հաստատված ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների» ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերը:
0 6792

Обсуждалось 13.02.2018 - 28.02.2018

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ 2018 թվականի հունիսի 7-ից 8-ը ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի համագործակցության մասին համաձայնագրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացնելու մասին:
0 7822