В стадии разработки Обсуждалось 03.10.2023 - 19.10.2023 «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՃՅՈՒՂԱՅԻՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախատեսվում են կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման համար դիմելու, դիմումին ներկայացվող պահանջների, կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման մատյան վարելու, հաշվառման ժամկետների մասով կարգավորումներ։ 0 0 0 2225