Обсуждалось 04.09.2024 - 19.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի կլինիկական փորձարկումների թույլտվության գործընթացները կիրականացվեն Oրենքի դրույթներին և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը և փորձարկվողների անվտանգությունը: 0 2 0 1169
Проект принят Обсуждалось 21.06.2024 - 06.07.2024 Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին Առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: 0 0 0 1522
Обсуждалось 01.12.2023 - 16.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն «ՀՀ-ՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետությունում դեղերի ներդրման ծախսերի նվազեցման և արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրատեսականու ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) տրամադրում է օժանդակություն ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական և/կամ կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը. 1) կլինիկական հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ, 2) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։ 4 0 0 2611
Находится в правительстве РА Обсуждалось 18.07.2023 - 02.08.2023 ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հետբուհական բժշկական մասնագիտական կրթության ոլորտի հիմնական նորմերը սահմանված են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, որոնք չափազանց ընդհանրական ձևով են կարգավորում այս ոլորտը, իսկ հատուկ կարգավորումներ ունեցող ՀՀ կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին, ժամանակավրեպ է և որոշակիորեն տարբերվում է հետբուհական բժշկական կրթության կազմակերպման առկա գործընթացներից: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա է մի իրավիճակ, երբ հետբուհական բժշկական մասնագիտական կրթությունը համալիր կարգավորող իրավական ակտեր ընդունված չեն և և օրենսդրական առկա բազան սահմանում է միայն հատվածական կարգավորումներ, ինչը բնականաբար չի կարող չանդրադառնալ հետբուհական բժշկական կրթության համակարգի և այդ կրթության մրցունակության վրա: Հայաստանի Հանրապետությունում բժշկական հետբուհական կրթությունը իրականացվում է առանց համապետական նվազագույն չափանիշների, չափելի ցուցանիշների, խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումներին համապատասխան՝ առանց էական փոփոխությունների: Նախագծով առաջարկվում է ՀՀ հետբուհական բժշկական կրթության բարեփոխումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով իրականացնել փորձարարական ծրագիր՝ «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: Կարգավորման արդյունքում սահմանելու է փորձարարական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը, ժամկետները, ներգրավված պետական մարմինները և կազմակերպությունները, ծրագրի ընդհանուր նկարագիրը, ֆինանսավորման աղբյուրները և ծրագրի իրականացման արդյունքներով համապատասխան հանձնարարություններ են տրվում իրավասու պետական մարմիններին առաջարկություն ներկայացնել փորձարարական ծրագրի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կլինիկական ռեզիդենտուրայի համակարգի ներդրման վերաբերյալ: Փորձարարական ծրագրի միջոցով որոշել կլինիկական ռեզիդենտուրայի համապետական ներդրման համար անհրաժեշտ կարիքները (իրավական, կրթական, նյութական, մարդկային) և ապահովել կլինիկական օրինատուրայից կլինիկական ռեզիդենտուրան անցնցում անցման պայմանները: 0 0 0 3605
Обсуждалось 27.07.2021 - 11.08.2021 ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ, ԴՐԱ ՄԱՍԵՐԻ ԿԱՄ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական վերահսկողության համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների կլինիկական և կլինիկա-լաբորատոր փորձարկումների (հետազոտությունների) իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար 9 2 0 6280
В стадии разработки Обсуждалось 29.09.2020 - 15.10.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1329-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը պայմանավորված է Արցախի Հանրապետության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ներկայացված պահանջով: 3 0 0 6453
В стадии разработки Обсуждалось 28.06.2018 - 14.07.2018 Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների: Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ տրամադրված տեղերի շրջանակներում: 4 8 5 11877
Обсуждалось 10.11.2017 - 27.11.2017 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 63 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով վերոգրյալը, իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել հետազոտվող դեղագործական արտադրանքի (այդ թվում դեղերի) կլինիկական փորձարկումների անցկացման գործընթացը, սահմանվում են թույլտվություն տրամադրելու և դադարեցնելու ընթացակարգերը, թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող փորձաքննության կարգը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Միաժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել 2002 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր դեղերի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 63 որոշումը, քանի որ վերջինս արդիական չէ, իսկ նոր նախագիծը լիովին կարգավորում է նաև նոր դեղերի կլինիկական փորձարկումների հետ կապված իրավահարաբերությունները: 3 1 5 10587
Обсуждалось 22.05.2017 - 07.06.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող, դեղի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող, հետգրանցումային փոփոխությունների, դեղերի արտադրության լիցենզիա տալու նպատակով իրականացվող, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու նպատակով իրականացվող, դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող այլ փորձաքննությունների վճարները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընթացակարգով առաջին գրանցման (առաջին՝ ռեֆերենտ երկիր), ԵԱՏՄ ապակենտրոնացված ընթացակարգով գրանցման (ոչ առաջին երկիր), ԵԱՏՄ փոխադարձ ճանաչման, ԵԱՏՄ գրանցման հաստատման, ԵԱՏՄ վերագրանցման հետ կապված փորձաքննությունների վճարները և ԵԱՏՄ տարեկան վճարի չափը ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող դեղերի փորձաքննությունների վճարները: Առաջարկվող ընթացակարգերի դրույթները ամբողջովին համապատասխանեցվել են ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 78 որոշմամբ հաստատված «Դեղերի գրանցման և փորձաքննության պահանջների» հետ: Նախագծի ընդունմամբ ստեղծվում են կայուն իրավական հիմքեր՝ գրանցվող դեղերի փորձաքննության, այդ թվում ԵԱՏՄ ընթացակարգերով գրանցման նպատակով փորձաքննությունների վճարները հստակ սահմանելու համար: 3 0 0 9181