В стадии разработки Обсуждалось 27.06.2018 - 17.07.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկի «I.ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» բաժնի 4-րդ «Կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության հայեցակարգի ու հարմարվողականությանը նպատակաուղղված Ազգային գործողությունների ծրագրի (National Adaptation Programme-NAP) մշակում և այն ՀՀ կառավարության հաստատման ներկայացում» կետի կատարման ժամկետը հետաձգել մինչև 2020 թվականը: Ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի միջազգային փորձագետների և տեղական մասնագետների անմիջական մասնակցությամբ մանրամասն ուսումնասիրել հարմարվողականությանն ուղղված միջոցառումները (ըստ ոլորտների), կազմակերպել լայնածավալ քննարկումներ հանրության մասնակցությամբ: 2 0 0 7881