В стадии разработки Обсуждалось 21.10.2024 - 06.11.2024 «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում։ 0 0 0 647
В стадии разработки Обсуждалось 09.10.2023 - 24.10.2023 «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 37-39-րդ հոդվածները սահմանում են ակտիվների այն տեսակները՝ համապատասխան սահմանաչափերով, որոնցում կարող են ներդնել կենսաթոշակային ֆոնդերը: Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաև տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն: Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը: 1 2 1 2634