25.04.2025 10.05.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով հաստատել է կառուցվող, հիմնանորոգվող, վերոնորոգվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, առողջապահական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի և այլ ենթակառուցվածքների ցանկերը, դրանց միջամտության աստիճանը, և սահմանել պատվիրատու կազմակերպություններին։ Սահմանված պատվիրատու կազմակերպությունները որպես կանոն պետական կառավարման մարմիններն են, դրանց ենթակայությամբ գործող մարմինները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, դեպարտամենտները և այլն։ Պատվիրատու կազմակերպություններից շատերը, ունենալով մասնագիտական և տեխնիկական կարողություններ, ցանկանում են, ինքնուրույն իրենց միջոցներով կազմակերպել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործընթացը, սակայն, քանի որ մեր հանրապետությունում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, ուստի զրկված են այդ հնարավորությունից։ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան ստանալու քաղաքաշինության բնագավառում գործունեության լիցենզիաներ՝ համապատասխան ներդիրներով և սեփական մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներով առավել պատշաճ ապահովել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը։ 3 6 1 246
23.04.2025 08.05.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ոչ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների շրջանակներում նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսում։ 1 0 1 308
Обсуждалось 04.02.2025 - 19.02.2025 ՀՀԿՀ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն կանոնների հավաքածուն սահմանում է տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծերի մշակման ընդհանուր կանոնները, մշակման կարգը և կառուցվածքը։ Սույն կանոնների հավաքածուի պահանջները տարածվում են տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիայով իրականացվող շինարարական օբյեկտների նախագծման գործընթացների վրա և կարող են կիրառվել կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերականգնման, հիմնանորոգման, արդիականացման (վերազինման), ընդլայնման, նորոգման, կոնսերվացման, շահագործման և կազմաքանդման ժամանակ։ 20 8 12 841
Обсуждалось 18.09.2024 - 04.10.2024 «ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ճանապարհաշինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության սկզունքների սահմանում։ 5 3 0 1515
Обсуждалось 09.09.2024 - 24.09.2024 ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ, ՈՒԺԵՂԱՑՎՈՂ, ԸՆԴԼԱՅՆՎՈՂ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ, ՎԵՐԱԶԻՆՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ, ՔԱՆԴՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ Կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների հզորության միավորին բերված շինարարության նորմատիվային գները (այսուհետ՝ ՇՆԳ) և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները (այսուհետ՝ ՇԱԱԽՑ) կիրառվում են քաղաքաշինական ծրագրերի, նախագծերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկային չափի (կանխատեսումների) որոշման, նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների (օբյեկտների) հիմնանորոգման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, վերազինման, քանդման և ապամոնտաժման աշխատանքների արժեքի հաշվարկման, գնահատման համար։ ՇԱԱԽՑ-ը չեն վերաբերում պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման նախագծերին: 11 6 2 1755
Обсуждалось 26.06.2024 - 11.07.2024 «ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ճանապարհաշինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության սկզունքների սահմանում։ 7 2 0 1709
Обсуждалось 01.08.2023 - 16.08.2023 ՀՀՇՆ 31-03.05 - 2023 «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին: 7 2 0 2913
Обсуждалось 07.12.2022 - 23.12.2022 «ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական լրամշակված նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ համապատասխան նոր կառուցվող, վերակառուցվող, նախագծվող, կոնսերվացվող և շահագործվող պոչամբարների նախագծային պահանջների սահմանում: 10 3 0 3179