Проект принят Обсуждалось 07.06.2024 - 23.06.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Որոշման նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվեն սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացները, կկրճատվեն բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ քայլերը, իսկ ՏԻՄ մարմինների կողմից ընդունվող տեղական տուրքերի ու վճարների գումարները չեն ներառվի բոլոր սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներում։ 5 4 0 1386
Обсуждалось 18.08.2023 - 03.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ մեծ հզորությունների կառուցման պարտավորությունը կկրեն կառուցապատողները, ովքեր իրենց ուժերով ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված նախագծով կկառուցեն բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի էլեկտրամատակարարման ապահովման համար համապատասխան ենթակառուցվածքները, կազատվեն ընկերությանը միացման վճար վճարելու պարտավորությունից, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր միջոցները կուղղի իր ներդրումային ծրագրով նախատեսված՝ սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։ 5 8 1 2748
Проект принят Обсуждалось 21.04.2023 - 06.05.2023 «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում` - պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում, - բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի շրջանակի սահմանում, - բազմաբնակարան շենքի կառուցումից և բնակարանների վաճառքից հետո ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառուցապատողի կողմից շենքի սեփականատերերին փոխանցման հետ կապված հարցերի կանոնակարգում, - բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում, - պատասխանատվության նախատեսում՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար: 15 4 2 3312
Проект принят Обсуждалось 22.09.2022 - 07.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի» շրջանակներում ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումների անհստակության հետ: 11 0 0 3503
Обсуждалось 25.05.2022 - 09.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջականերում՝ 2 փուլով, բնակարանի ձեռքբերման հասանելիություն շուրջ ապահովել 826 հանրային ծառայողի համար, որից սույն նախագծով՝ կանոնակարգվում է 2-րդ փուլում շահագործման հանձնվող գույքերի (348 բնակարան և 348 ավտոկայանատեղի) վաճառքի հետ կապված հարցերը: Առաջին փուլի շրջանակներում նախատեսված թվով 478 բնակարան և թվով 478 ավտոկայանատեղի արդեն իսկ բաշխվել են: 4 0 0 5204
Обсуждалось 15.11.2021 - 30.11.2021 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հատուկ պահանջների ապահովումը և համապատասխան իրավունքների վերապահումը կառուցապատողներին: 1 1 0 4172
Проект принят Обсуждалось 18.06.2020 - 03.07.2020 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային Մեկ պատուհան) , որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: 1 3 22 8364
Обсуждалось 28.04.2020 - 13.05.2020 «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի մշակումը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կանխման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ ինչպես փաստում է իրավակիրառ պրակտիկան, կառուցապատողները հաճախ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ապահովում քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող թափոնների հեռացումը շինարարական հրապարակից: Արդյունքում շինարարական գործունեության արդյունքում առաջացած շինարարական աղբը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա ունենում է վնասակար ներգործություն: Նման պայմաններում Նախագծի նպատակն է ստեղծել օրնսդրական հիմքեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազեցնել շինարարական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, այդ թվում՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումները, ինչպես նաև նախատեսել իրավական մեխանիզմներ այդ պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար: 4 0 0 7071