Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 30.08.2017 - 15.09.2017

<<Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <<Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ընդունել պետական գույքի կառավարման եռամյա ծրագիր /այսուհետ` Ծրագիր/, որով սահմանվում է  պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող  արդյունքներով: Ծրագրի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2018-2020թթ.-երին իրականացվող միջոցառումները, գործարքները, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում, ներդրումային պարտավորությունները, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությաամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշները:
0 9434