Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 17.07.2023 - 02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը: Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:
0 2281

В стадии разработки

Обсуждалось 18.11.2022 - 05.12.2022

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
6 3582

Обсуждалось 17.07.2020 - 02.08.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մինչև 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-րդ ենթակետով նախատեսված էր գործունեության կազմակերպման լիցենզիայի տրամադրման պետական տուրք տարեկան 100000 դրամ: 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: Այսինքն առկա է օրենսդրական հակասություն, քանի որ հանվել է կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել, ինչը իրավական կարգավորման կարիք ունի:
0 6114