Обсуждалось 10.07.2024 - 25.07.2024 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության նպատակներին համահունչ կառուցվածքային փոփոխությունները գործող օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափ իրականացման գործընթացը: Հստակեցվում է կազմակերպավերլուծական բաժնի ստեղծման եղանակը, կազմակերպվում է նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթների իրավաչափ վերաբաշխումը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջև՝ ըստ գործառույթների բովանդակության: 0 5 0 1258
Обсуждалось 02.02.2024 - 17.02.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ: 1 16 2 1992
Обсуждалось 14.12.2023 - 29.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել Արդարադատության նախարարության նպատակները և խնդիրները՝ դրանցում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության փորձաքննությունը: 6 3 0 1901
Обсуждалось 08.11.2023 - 23.11.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Գործող կարգում առկա կարգավորումներ կան, որոնք հակասում են ոլորտային բարեփոխումներին, առաջացնում են հակասություններ, տարընկալումներ՝ իրավական ակտի կարգավորման առարկա գործողությունների իրականացման ընթացքում: Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ որոշման մեջ փոփոխության անհրաժեշտություն է առաջացել: Անհրաժեշտություն է առաջացել նաև դրույթներ սահմանելու մասնագիտացված դպրոցների կանոնադրության կարգավորումներում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք որևէ իրավական ակտով սահմանված չեն: Նախագծով սահմանվում է նաև «Հայաստանի Հանրապետության հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրությունը: Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը: 1 0 2 1897
Обсуждалось 05.09.2023 - 21.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Նպատակը՝ «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատվել է դեռևս 2002 թվականին, սակայն արտադպրոցական կրթության կազմակերպումն ու իրականացումը բարեփոխումների այս փուլում պահանջում է նոր մոտեցումներ, կանոնադրական դրույթներում անհրաժեշտ նաև է կատարել հստակեցումներ։ Համակարգի գործառնության արդյունավետության բարձրացում, ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմների կատարելագործում։ 2 0 0 1894
Обсуждалось 07.02.2023 - 23.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1 1 0 2887
Проект принят Обсуждалось 31.10.2022 - 15.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշում է՝ 0 1 0 3275
Обсуждалось 25.10.2022 - 09.11.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով: Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան տնօրենի, վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը: 3 3 5 3952
Обсуждалось 06.06.2022 - 21.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կանոնադրության մեջ: 0 0 0 3539