Обсуждалось 02.04.2024 - 17.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի ոչնչացումն իրականացնելն է: 1 0 0 1682
Обсуждалось 13.10.2022 - 29.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության հունիսի 06-ի թիվ 730-Ն որոշման մեջ, հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45.8-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ տեսչական մարմինը ստուգումները և ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, որի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին թույլատրվեց արտադրական կանեփի գործունեությունը, որը կարող է իրականացվել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: Օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման 1.1. հավելվածով սահմանվել են արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման, ինչպես նաև արտադրական կանեփի օրինական շրջանառության հատուկ կանոնները, այդ թվում՝ արտադրական կանեփի մշակության և վերամշակման համար նախատեսված տարածքների՝ ջերմատան, սածիլանոցի, տնկարանի, պահեստի և այլ վերաբերելի տարածքներին ներկայացվող անվտանգության պահանջները, որոնց պահպանման նկատմամբ հարկավոր է իրականացնել վերահսկողություն: Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու Տեսչական մարմնի կողմից արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ստուգումների ստուգաթերթը՝ Տեսչական մարմնին հնարավորություն ընձեռելով իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: 6 2 0 3005