Обсуждалось 22.05.2019 - 06.06.2019 «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություն. 1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում 2. Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 5. Գենդերային խտրականության կանխարգելում: Նախագծի շրջանակում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները: 8 29 33 16511
В стадии разработки Обсуждалось 28.11.2018 - 13.12.2018 «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կնպաստի կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Նախագծի հիմնական նպատակն է՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորմանը աջակցելը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը: Նախագծի շրջանակներում կարևորվել են 6 գերակա ուղղություններ. 1. Սոցիալ-տնտեսական ոլորտում սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում: 2. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում: 3.Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում: 4. Սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության կանխարգելում: 5. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում: 6. Ընտանիքում բռնության երևույթի կանխարգելում և դրա դեմ պայքար: Նախագծի շրջանակներում համապատասխանաբար առանձնացվել են ոլորտային խնդիրների լուծմանն ուղղված նպատակները և ակնկալվող արդյունքները: 5 4 0 11584