Проект принят Обсуждалось 26.02.2024 - 13.03.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր Նախագծերով նախատեսվում են հանրային շարժական կապի օպերատորների կողմից իրենց հանրային շարժական կապի ցանցերի հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման պահանջներ սահմանել ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) մասով։ 5 7 0 1499
Проект принят Обсуждалось 01.09.2022 - 17.09.2022 «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով, առաջարկվում է սահմանել հանրային շարժական կապի լայնաշերտ (LTE) տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ՝ ներառյալ օպերատորի ռադիոծածկույթի աշխատունակությունն ապահովող բազային կայանի ազդանշանի (ռադիոհաճախականություն) սահմանային (նվազագույն) պարամետրերը, շինությունների ներսում ազդանշանի հաջող ներթափանցման հավանականության չափը, օպերատորի կողմից ծածկույթի գնահատման (այդ թվում՝ չափումների իրականացման) սկզբունքներն ու դրանք հանձնաժողով ներկայացնելու պահանջները։ 3 1 0 2975
В стадии разработки Обсуждалось 03.11.2021 - 18.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ունենալ հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգված և հաստատված տվյալներ, դրանք հողերի արդյունավետ կառավարման համար օգտագործելու նպատակով: «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները (Երևանի քաղաքապետը) ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային կրիչ, սկավառակ) պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում։ 0 1 0 4195