Обсуждалось 19.02.2024 - 05.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին փաստաթղթի ձևը, ինչպես նաև դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի բժշկական զննության իրականացման կարգը: Կատարվող փոփոխությունների շրջանակում սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը կիրառելի է դառնում նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերջիններիս համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն: 5 1 0 1990
Обсуждалось 07.03.2023 - 22.03.2023 ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 489 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի և Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 1562-Ա որոշման հավելվածով հաստատված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների 13-րդ կետի կատարման անհրաժեշտությունից: Համաձայն 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ից) 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի` զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը: Ուստի սույն Նախագծով նախատեսվում է սահմանել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը: 15 3 4 3401