Обсуждалось 24.07.2024 - 14.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջների խախտման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով բացառել` խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը, ինչպես նաև անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը: 8 3 1 1321
Обсуждалось 30.12.2022 - 14.01.2023 ««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանելու է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախագծի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։ 4 2 0 3475
Обсуждалось 24.11.2021 - 09.12.2021 «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորում են իրավահարաբերությունները խաղային ոլորտում: Ընդ որում, խաղային ոլորտը վերոնշյալ օրենքների իմաստով ընդգրկում է բոլոր տիպի շահումով խաղերը` ներառյալ միջազգային պրակտիկայում ընդունված, որպես «մոլեխաղ» սահմանվող խաղերը: 1 1 0 5445