Обсуждалось 17.02.2021 - 04.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված սանկցիաները՝ ապահովելով դրանցով նախատեսված արարքների հանրային վտանգավորության և դրանց համար սահմանված պատիժների միջև ողջամիտ հավասարակշռություն և համաչափություն: Բացի այդ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել նշված հոդվածով քննվող քրեական գործերի պատշաճ ու արդյունավետ ընթացքը և չեզոքացնել Նախագծի հիմնավորմամբ ներկայացված վտանգները։ 1 0 0 5895