Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

22.04.2026 08.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  առաջարկվում է  լրամշակել  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները, որի արդյունքում՝ գազամատակարարման  ոլորտում   առևտրային  հաշվառքի  սարքերի  ձեռք բերման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ոլորտներում hանձնաժողովի սահմանած՝ համանման ընթացակարգերին։ Մատակարարի համար կսահմանվի  պարտավորություն՝  մինչև  2040  թվականը հանձնաժողովի հետ համաձայնեցված ժամանակացույցով փոխարինելու  ոչ  կենցաղային  սպառում ունեցող  բաժանորդների  առևտրային  հաշվառքի  սարքերը։
Մնաց {days} օր
0 261

Обсуждалось 01.12.2025 - 17.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի կողմերի միջև 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ տվյալ վարձակալության պայմանագրում  փոփոխություններ կատարելու մասին №59 համաձայնագրով, որը վերաբերում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի 9 գոտիների (8 բնակավայր) բաժանորդներին 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու միջոցառումների ավարտման ժամկետին և դրա հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 139-րդ կետի կիրառումը նշված 9 գոտիների համար հետաձգելուն։ Դրանով է պայմանավորված կանոնների 171-րդ կետում փոփոխություն կատարելուն առնչվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Որոշման նախագծով կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։
Մնաց {days} օր
0 1600

Обсуждалось 19.09.2025 - 05.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերությունների՝ անխոչընդոտ և առանց ֆինանսական լրացուցիչ պարտավորությունների մուտքն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա ապահովելու նպատակով փոփոխություն է նախաձեռնվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (ԷՄՇ) առևտրային կանոններում՝ որպես երաշխիք սահմանելով նաև ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ կնքված ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը և ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից տրված պետական երաշխիքը։ Կարգավորում է նախատեսվել սակագնային կարգավորման ենթակա կայանների (ԿԷԱ) համար՝ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում օր առաջ շուկայում (ՕԱՇ) առևտրին մասնակցելու մասով՝ նպատակ ունենալով ՕԱՇ-ում կնքված գործարքների մասով առաջացող բացասական անհաշվեկշռույթների փոխհատուցումը լրացուցիչ ֆինանսական ծախս չդարձնել էլեկտրաէներգետիկական համակարգի համար։ Մասնավորապես, նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար ԿԷԱ կայանը մասնակցում է ՕԱՇ-ին, եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ է տալիս ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը համապատասխանեցնում (փոփոխում կամ չեղարկում) է տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։ Միաժամանակ, ԿԷԱ կայանների կողմից ՕԱՇ-ում առևտուրն անխոչընդոտ իրականացնելու համար համապատասխան փոփոխություններ են նախատեսել ԷՄՇ կանոններում՝ սահմանելով, որ ԿԷԱ կայանների կողմից օր առաջ շուկա ներկայացվող վաճառքի հայտերի գները չեն կարող ցածր լինել հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի նվազագույն գնից։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերությունների՝ անխոչընդոտ և առանց ֆինանսական լրացուցիչ պարտավորությունների մուտքն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա, ինչպես նաև կապահովի ԿԷԱ կայանների կողմից ՕԱՇ-ում անխոչընդոտ մասնակցությունը և համակարգում լրացուցիչ ծախսեր չառաջացնելու նպատակով կկանոնակարգվի ՕԱՇ-ում ԿԷԱ կայանների կողմից տնօրինելի հզորությունը գերազանցող մասով հայտեր չներկայացնելու գործընթացը։
Մնաց {days} օր
0 2175

Обсуждалось 21.03.2025 - 06.04.2025

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի №520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է փոփոխություններ կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային (ԷՀՑ) և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային (ԷՄՇ) կանոններում, որով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման համար՝ առանց արտառոց իրավիճակ հայտարարելու, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից առավել օպտիմալ կարգավարման նպատակով սակագնային կարգավորման ենթակա արտադրող (ԿԷԱ) և Պետություն-Մասնավոր գործընկերություն համաձայնագրի շրջանակում գործող (ՊԷԱ) կայաններին ևս ներառել կարգավարման գործընթացում, ինչպես նաև կարգավորել կարգավարման գործընթացում ներառված ԿԷԱ և ՊԷԱ կայաններին հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի (ՀԾՄ) կողմից վճարման հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվում է լավարկել բանկային երաշխիքի մեծության հաշվարկման մեխանիզմները՝ շուկայի մասնակիցների համար ստեղծելով մրցակցային առավել բարենպաստ պայմաններ։  
Մնաց {days} օր
2 3413

Обсуждалось 19.02.2025 - 07.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների 281-րդ կետով ամրագրված պահանջով, որի համաձայն՝ սկսած 2025 թվականից, բաշխողը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վթարային ընդհատման պահից ոչ ուշ, քան քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 3 ժամում, իսկ գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 6 ժամում։
Մնաց {days} օր
0 2879

Обсуждалось 12.09.2024 - 28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) գործող խմբագրության համաձայն՝ վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը: Ջրամատակարարման ընդհատման վերականգնման սահմանված ժամկետների խախտման համար նախատեսված է մատակարարի կողմից բաժանորդներին տույժի վճարում՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը։  Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ դեպքերում վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման սահմանված ժամկետի խախտման հաճախականությունը կրկնվելու դեպքում՝ Կանոնների գործող խմբագրությամբ տույժի չափի փոփոխություն նախատեսված չէ։ Հետևաբար, նախագծով առաջարկվում է Կանոնների 141-րդ կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում մատակարարի կողմից լրացուցիչ տույժի վճարում բաժանորդներին՝  մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Միաժամանակ, ի թիվս վերը նշվածի, նախագծով առաջարկվում է նաև Կանոններում իրականացնել մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունները բարելավող այլ լրամշակումներ։
Մնաց {days} օր
0 4137

Обсуждалось 12.09.2024 - 28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով  առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոնների 135-րդ կետով սահմանված՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման ժամկետներից յուրաքանչյուր խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնվելու դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի (բաշխողի) կողմից սպառողներին դրամական տույժի վճարում՝ սպառված էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Առաջարկվող նոր մոտեցումը նպատակաուղղված է բաշխողի կողմից վթարավերականգնման կանխարգելող աշխատանքների իրականացման խթանմանը, ինչպես նաև էլեկտրամատակարարման վերականգնման ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների խախտման կրկնվելու դեպքում՝ դրա արդյունքում սպառողներին պատճառված անհարմարության համար, նախատեսում է բաշխողի կողմից սպառողներին լրացուցիչ դրամական տույժի վճարում։  
Մնաց {days} օր
0 3663

Обсуждалось 04.06.2024 - 20.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 3577

Обсуждалось 30.05.2024 - 15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոներով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման արդյունքում հստակեցվել է կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սահմանումը, սպասարկման որակի բարելավման նպատակով նախատեսվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ թերի իրականացնելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին տույժի վճարում, պատշաճ ծանուցման իրականացման ձևերը առավել օպերատիվ դարձնելու նպատակով նախատեսվել է ներդնել էլեկտրոնային տեղեկատվական միջոցներ, հստակեցվել է գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների իրականացման գործընացը՝ նախատեսելով աշխատանքներն իրականացնել մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա, ինչպես նաև բնական գազի մատակարարման անվտանգության բարձրացման նպատակով նախատեսվել է գազամատակարարման պարտադիր դադարեցում այն դեպքում, երբ բաժանորդների գազասպառման համակարգում տեղի է ունեցել նախագծերի և գազասարքերի ինքնակամ փոփոխություններ և գազամատակարարումը կարող է վերականգնվել, միայն նշված թերությունները վերացնելուց հետո:
Մնաց {days} օր
0 4005
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: