Обсуждалось 03.05.2021 - 18.05.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության և աշխատակիցների համատեղ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ հայտերի ձևանմուշներում առկա են կետեր, ենթակետեր, որոնք առաջացնում են արհեստական դժվարություններ և շփոթություններ հայտատուների շրջանում: Ինչն էլ ինքնին առաջացնում է սխալվելու և թերի հայտ լրացնելու նախապայման, որի արդյունքում դժվարանում և բարդանում է ՀՀ ԱՆ լիցնզավորման գործակալության բուն աշխատանքը` լիցենզավորման գործընթացը: Նախագծի ընդունմամբ կպարզեցվեն լիցենզավորման հայտերի ձևերը: 5 3 0 5766
Обсуждалось 20.04.2018 - 07.05.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով: Ինչպես նաև մասնագիտական կաբինետների և բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն կետում: Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` փոխվել է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, արտահիվանդանոցային մեծերի և մանկական բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր երեք տեսակի ծառայությունները կարող են ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված հաստատության յուրաքանչյուր միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ: 5 2 6 9304