Обсуждалось 04.07.2022 - 19.07.2022 «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով սահմանվում են hամայնքային մասհանումների ծախսման ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Ծրագիր) կամ Ծրագրի փոփոխությունների նախագիծը տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները: 0 1 0 2930
Обсуждалось 04.07.2022 - 20.07.2022 «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները: 0 2 0 4495
Обсуждалось 29.04.2022 - 15.05.2022 ««Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար: 0 0 0 3535
Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2302-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի իմաստով ծանուցման ենթակա գործունեության տեսակների համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին սահմանելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները: 0 0 0 4238
Обсуждалось 22.03.2022 - 06.04.2022 «Առեվտրի եվ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: 2 0 0 4404
Обсуждалось 11.08.2021 - 26.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ: 0 0 0 4525
Обсуждалось 02.08.2021 - 17.08.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է համացանցով վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։ 0 0 0 4706
В стадии разработки Обсуждалось 11.03.2021 - 26.03.2021 ««Հայաստանի Հանրապետութան կառավարության «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» 1995 թվականի հունվարի 13-ի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանվել են պետական լիազորված այն մարմինները, որոնք իրավասու են ապոստիլով վավերացնել պաշտոնական փաստաթղթերը: Մինչ Օրենքի ուժի մեջ մտնելը Արդարադատության նախարարության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացվում էր հիմք ընդունելով Կառավարության 13.01.1995թ. թիվ 15 որոշումը, որի առկայության նպատակահարմարությունը վերացել է 0 0 0 5819
В стадии разработки Обсуждалось 03.07.2019 - 19.07.2019 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի և այլ օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ կատարել շուրջ 20 օրենքներում՝ դրանցում «բնապահպանության բնագավառ» կամ «բնապահպանական ոլորտ» բառերը փոխարինելով «շրջակա միջավայրի ոլորտ» կամ «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բառերով։ 1 7577